Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023 թվականին ծնվել է իր երկրորդ երեխան, փոխանցում է «Ինտերի» կայքը։
Իր կյանքի հիշարժան տարեթվերից Մխիթարյանն առանձնացրել է 2020 եւ 2023 թվականները՝ նշելով, որ այդ տարիներին են ծնվել իր երեխաները։
Հիշեցնենք՝ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը առաջնեկի ծննդյան մասին հայտնել էին սոցիալական ցանցերում 2020թ․ մարտի 4-ին։ Երկրորդ երեխայի մասին Մխիթարյանն առաջին անգամ է խոսում։