00:00:00

Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր

23:56, 03 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Ղարաբաղի բնակիչների դեմ Ադրբեջանի հարձակումներն անընդունելի են: Արդյոք սա անակնկա՞լ էր: Իհարկե՝ ոչ: Մենք տեսել ենք Հայաստանի տարածք ներխուժման դեպքեր, 2022 թվականից Լաչինի միջանցքի արգելափակում: Այս ամենը հանգեցրել են այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր: Եվրախորհրդարանի «Իրավիճակը Արցախում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Եվրախորհդրարանի պատգամավոր (Պորտուգալիա) Իզաբել Սանթոսը, փոխանցում է 1lurer.am-ը։ 

«Եվրահանձնաժողովի նախագահն ասել թե, պետք է վստահել Ադրբեջանի ղեկավարությանը, սակայն դա հնարավոր չէ: Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի: Մենք պետք է աջակցենք փախստականներին, նրանց, ովքեր ստիպված են հեռանալ: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, և ջանքեր գործադրենք, որ կայուն խաղաղության պայմանագիր կքնվի: Նախկինում մենք չունեինք համացանց և այսքան մեդիաներ: Այսօր մենք կարդում ենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում, և Եվրամիությունը չի կարող լռել»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր