00:00:00

Չի բացառվում՝ Հռոմի ստատուտի վավերացման համար պատժամիջոցներ սահմանվեն ՀՀ պատգամավորների նկատմամբ

23:15, 03 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

«Չի բացառվում, որ պատժամիջոցներ սահմանվեն Հայաստանի խորհրդարանականների նկատմամբ, որոնք առաջ են մղել Հռոմի ստատուտի վավերացումը», - «Риа Новости»-ին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսատյաց քաղաքականությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի ճնշման ներքո, սակայն նման գործողությունների համար պատասխանատվություն են կրում նաև խորհրդարանի պատգամավորները»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր