Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը որոշել է ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ, և դա եղել է Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի նախակարապետը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցիչն այսպես է արձագանքել Մոսկվայի հետ երկկողմ գործընկերության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեխանիզմների վերաբերյալ Երևանի քննադատությանը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներին, ապա պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում և ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ։ Ըստ այդմ, նա Ղարաբաղի տարածքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։ Սա հենց այն ամբողջ իրավիճակի նախակարապետն է, որն այժմ գոյություն ունի»,- ասել է Պեսկովը։