ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը։
Մինչ քվեարկությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ միջազգային պայմանագրերն ընդունվում են պատգամավորների ձայների թվի մեծամասնությամբ։
Վարման կարգով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը և նշեց, որ դրա քննարկումը հակասում է Սահմանադրությանը և այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստորագրել այն։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»,-ասաց Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցության անունից խոսեց Արծվիկ Մինասյանը և հայտարարեց, որ այն ներկայացված է հակասահմանադրական մասերով.«Ընդդիմությունը դեմ է արտահայտվել դրան։ Հակասահմանադրական այս նախագծին դեմ ենք և մեր խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»։
Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նախագծին։
Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 22։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։