00:00:00

Հիմար սխալը փոխեց կյանքս․ Բեքհեմ

23:29, 02 հոկտեմբեր 2023 Սպորտ

Դեյվիդ Բեքհեմը պատմել է, թե ինչպես է հաղթահարել անգլիացի երկրպագուների ատելությունը։

Բեքհեմը կարմիր քարտ է ստացել 1998 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Անգլիա-Արգենտինա խաղում։ Դավիթը հեռացվեց խաղադաշտից 47-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեի նկատմամբ խախտման համար: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում հաղթել են արգենտինացիները։ 

«Կցանկանայի, որ մի հաբ լիներ, որը կարող էր ջնջել որոշակի հիշողություններ: Ես մի հիմար սխալ թույլ տվեցի, որը փոխեց իմ կյանքը։ Ինձ ասում էին․ «ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հիասթափեցրել եք ձեր երկրին, «դու խայտառակություն ես

Կարծում եմ, որ երբևէ չեմ խոսել այդ մասին: Պարզապես այն պատճառով, որ չէի կարող: Ինձ համար դժվար է խոսել այն մասին, ինչի միջով անցել եմ, դա այնքան ծայրահեղ էր: Ինձ ամեն օր վիրավորում էին, ուր գնում էի։ Դժվար է քայլել փողոցով և տեսնել, թե ինչպես են մարդիկ նայում քեզ, թքում են քո հետևից, վիրավորում քեզ, մոտենում և ամենատարբեր բաներ ասում:

Ես չեմ կերել, չեմ քնել, ընդհանրապես լավ չէի։ Չգիտեի ինչ անել։

Չէի ցանկանա, որ ինչ-որ մեկն այսպես հայտնվեր ուշադրության կենտրոնում. Էլ չեմ խոսում ծնողներիս մասին։ Ես չեմ կարող ներել ինձ դրա համար: Սա տեղի ունեցածի ամենադժվար մասն է, քանի որ ես էի սխալ թույլ տվածը:

Դա ներսից ինձ սպանում էր։ Ամեն անգամ, երբ ես պայքարում էի այդ մրցաշրջանում, թվում էր, թե մրցակիցը մի քանի գոլ է խփել: Որքան էլ սարսափելի էր Վիկտորյային տեսնել տրիբունաներում, բայց դա միակ բանն էր, որ ինձ ուշքի բերեց»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին խաղացողը Netflix-ի վավերագրական ֆիլմում, փոխանցում է armsport-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր