00:00:00

ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականությունը

19:32, 02 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։ 

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր