00:00:00

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում է

18:14, 01 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Այս մասին հայտնում է nournews.ir-ն

«Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր