Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի հանդիպման համար։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական էջը Twitter-ում, փոխանցում է Armsport-ը։
Այսպիսով, ռուս ֆուտբոլիստը 4-րդ անընդմեջ խաղը բաց կթողնի:
«Ռեալ Սոսյեդադ»-«Ատլետիկ» դերբին կկայանա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Զախարյանը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: Նախորդ մրցաշրջանում, հանդես գալով Մոսկվայի «Դինամոյում», ռուս խաղացողը մասնակցել է ՌՊԼ-ի 27 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։