00:00:00

Ալեն Սիմոնյանը պորտուգալացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներին

19:06, 29 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

ԱԺ-ից  հայտնում են, որ կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին:

Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու եւ լուծումներ գտնելու հարցում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր