00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ

12:38, 29 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին. այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

 

«Ութ երկրի պաշտպանության գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

 

Պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը և ՆԵՐԿԱՅԻՍ գլոբալ ռազմաքաղաքական իրավիճակը։ Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի ութ պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր