00:00:00

Ինչու «Ազգային կոմիտեն» ցրեց հանրահավաքը․ նոր մանրամասներ

15:17, 28 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Սեպտեմբերի 26–ին «Ազգային կոմիտեն» հայտարարություն էր տարածել հանրահավաքները հետաձգելու մասին։ Նախ անհասկանալի պայմաններում ձևավորված կոմիտեի, նույքան անհասկանալի կազմը մի շարք հարցեր էր առաջացրել ընդդիմադիր գործիչների, ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրության շրջանում։ Բայց այս ամենով հանդերձ հանրությունը մեկ շաբաթ փողոցում էր՝ պայքարում էր Արցախի փրկության, օրվա իշխանության հեռացման համար, մինչև չհայտնվեցին փողոցը «ցրողները»։ Անգամ կատակներ են շրջանառվում, որ հարթակում ելույթ ունեցողները հանրությանն ավելի հեշտ են «ցրում», կամ ջրցանն ու լուսաձայնային նռնակը։ Գոնե վերջին անգամ ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնալը չկարողացավ հրապարակը դատարկել, բայց դա մեկ անպատասխանատու հայտարարությամբ արեցին կոմիտեի անդամները։

Սակայն Irakanum.am–ի ունեցած տեղեկություններով «Ազգային կոմիտեի» ոչ բոլոր անդամներն են տեղյակ եղել, որ հանրահավաքները դադարեցվում են։ Ոմանք մամուլից են տեղեկացել այդ մասին ու անակընկալի են եկել, ու չեն շփվում կազմակերպիչների հետ։

Մեզ հասած տեղեկության համաձայն Անդրանիկ Թևանյանն է առաջարկել անորոշ ժամանակով հետաձգել հանրահավաքներն ու բողոքի գործողությունները, մինչ այդ էլ ձեռք բերելով ոստիկանության հետ պայմանավորվածություն, որ ցուցարարները չեն «գրոհի» կառավարության շենքը։ Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ բեմը կառավարության շենքից բավականին հեռու էին տեղադրել, իսկ երբ սկսվեցին ոչինչ չասող ելույթները, այդ օրվանից սկսած հրապարակում բախումները դադարեցին ու հարթակից ելույթ ունեցողները հերթական անգամ մարդկանց տարան քայլելու։

Հիմա ընդդիմադիր դաշտում նոր վերադասավորումներ են սպասվում, ու չի բացառվում առաջիկայում նոր հանրահավաքների ու բողոքի գործողությունների մեկնարկ տրվի, բայց այս անգամ արդեն «թունդ» ընդդիմադիրներից շատերը առաջին պլանում չեն լինի, նրանցից ոմանք՝ քաղաքապետարանում պաշտոնի կռիվ են տալու, մյուսներն էլ՝ կբավարարվեն՝ ստատուսներով հայրենիք փրկելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր