00:00:00

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

11:34, 28 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Առաջիկա օրերին, ըստ վարչապետի, ԼՂ-ում այլևս հայ չի մնա։

 

«Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է ու այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանարությանը»,- ասաց նա։

 

Վարչապետը նշեց, թե միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առոմով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ «դե, մենք դատապարտել ենք»։

 

«Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական ու իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայվելու ակտեր»,- նշեց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր