«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում առաջարկեց Երևանի ապագա քաղաքապետի հարցը լուծել «ժողովրդի աչքի առաջ»՝ խոստանալով, որ անբարեկիրթ պահվածքից ձեռնպահ կմնա։
«Մի հատ քֆուր իմ բերնից դուրս չի գա։ Այդ քննարկման ժամանակ իմ պես լիրիկական անձնավորության երբեք տեսած չեք լինի», - խոստացավ նա: