00:00:00

Հանրահավաքներին չենք միանում, որովհետև կարծում ենք, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրություններով. Մարության

19:46, 27 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Այս օրերին հանրահավաքների անցկացումը շատ նորմալ, բնական պրոցես է, մարդիկ այնպիսի էմոցիոնալ վիճակում են, որ դուրս են գալու փողոց, որ ստանան իրենց հարցերի պատասխանները՝ լավ ինչու՞ այդպես եղավ, մեկը պատասխան տալո՞ւ է այս ամենի համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինչու ես չեմ միանում այս հանրահավաքներին, որովհետեւ ես եւ մեր թիմը գտնում ենք, որ իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով: Երեւանի ընտրությունները ցույց տվեցին, որ դա հնարավոր է:

Մենք իշխանափոխության պայքարը սկսել ենք 2-3 ամիս առաջ եւ ասել ենք, որ սկսում ենք Երեւանից, այնուհետեւպրոցեսները պետք է ընդլայնվեն: Իսկ վերջին մեկ ամիսը մեր թիմը եղել է փողոցներում»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր