00:00:00

ՌԴ–ն մտադիր է շարունակել խաղաղություն հաստատելուն ուղղված անհրաժեշտ միջոցները. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

19:34, 27 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը` շեշտելով, որ կշարունակեն այդ քայլերն իրականացնել` հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների վրա։

Կառույցից նաև հայտնել են, որ 2020 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցի օրն իրենք շարունակում են հայ ազգի հետ սգալ զոհվածների հիշատակը։

Դեսպանությունից բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում են մաղթել։

Ռուսական կողմի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սուր հումանիտար խնդիրները, ներառյալ նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր