00:00:00

Բլինկենն Ալիևին կոչ է արել ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը. պետքարտուղարություն

22:04, 26 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Պետքարտուղար Անտոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին  կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու՝ իր խոստումը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա հայտնել է, որ Բլինկենը երեքշաբթի հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ։

«Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, անվտանգությունն անվերապահորեն ապահովելու, խաղաղ բնակչության տեղաշարժի ազատությունը և մարդասիրական անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է Միլլերը։

Զրույցի ընթացքում Բլինկենն Ալիևին հիշեցրել է այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելություն ընդունելու՝ իր խոստումների մասին։

«Մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան», - ասել է Միլլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր