00:00:00

Արմեն Գրիգորյանը և Չարլզ Ֆրիզը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

21:10, 26 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Սեպտեմբերի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ: հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր եզրերը անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր