00:00:00

Հանրահավաք չի լինի․թե երբ կլինի՝ հայտնի չէ

16:05, 26 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալ
 
Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։
 
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Նկատի առնելով նշվածը՝ այսօր` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է: Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
 
Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն:
 
26 սեպտեմբեր 2023 Երևան
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր