00:00:00

Դադարեցրեք տների հավաքագրումը. բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են. պատգամավոր

09:54, 26 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Հարգելի ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ-ի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ես յուրաքանչյուրիդ հասկանում եմ, բայց քանի որ կա ձեր անձնապես բարի կամքը օգնության ձեռք մեկնելու, այս գործընթացը խաթարվում է և իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, մարդկանց հոսքը դառնում է անկառավարելի, որովհետև մարդիկ հրաժարվում են նրանից ինչը իրենց համար նախատեսված է այս փուլում, լավ իմանալով, որ կան հայրենակիցներ, որոնք պատրաստ են և չեն հրաժարվի օգնության ձեռքը մեկնել: Հասկանում եմ, որ անտրամաբանական կհնչի, բայց դուք ձեր մարդասիրությամբ, պետության բեռը այս փուլում, ոչ թե լիցքաթափում եք, այլ կրկնապատկում:

Հավելեմ նաև, որ ինչ վերաբերվում է օդային միջանցքին երեկվա ողբերկական դեպքից տուժածերի համար, առաջին իսկ րոպեից աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր