00:00:00

«Ես շատ հեռու եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակից լինելուց»․ Դանիել Իոաննիսյան

15:04, 24 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը աներկբա ասեց. մեր անկախությունը ուզում են խլեն, պետք է, որ հանրություն ու կառավարություն դրան դիմադրեն։ Ըստ էության, դա նորություն էլ չի։


Ես շատ հեռու եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակից լինելուց (իրենց հայցով մեր հաշիվների կալանքը վկա)։ Էլ ավելի հեռու էի Սերժ Սարգսյանի կողմնակիցը լինելուց։


Բայց երբ 2013-ին Սերժ Սարգսյանը մտադիր էր ԵՄ-ի հետ ստորագրեր ասոցացման համաձայնագիրը, ես հասկանում էի, որ որպես քաղաքացի, պետք է աջակցեմ, քանի որ Մոսկվան ճնշելու է։


Այսօր ես հասկանում եմ, որ Մոսկվան ուզում է խլել մեր անկախությունը։ Եվ անկախ նրանից, թե ոնց եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, ես, որպես քաղաքացի, չեմ կարող չպաշտպանել մեր անկախությունը։


Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել մեր կախվածությունը Ռուսաստանից։

Հույսիս հիմքում այն է, որ`
1. Ի տարբերություն Սարգսյանի, Փաշինյանը լեգիտիմ ընտրված է,
2. Այդ կուրսը այժմ ունի հանրային աջակցություն (ի տարբերություն 2013-ի),
3. Ռուսաստանը էլ հինը չի, կոտրվել է իր ամենազորության միֆը,
4. Ռուսաստանը մեզ այնքան գցեց, որ էլ վատություն անելու տեղ համարյա չի մնացել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր