Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է:
Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը