00:00:00

Ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը․ Այլընտրանք չունեք, պետք է գնաք, և վերջ․ Սաղաթելյանը՝ իշխանություններին

19:59, 22 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Ոստիկանությունը երեկվանից գործադրում է բիրտ, ապօրինի ուժ, հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և կոչ ուղղեց ոստիկանությանը․

«Այս հարթակից դիմում եմ ոստիկանությանը՝ ոստիկանապետից մինչև շարքային․ տղե՛րք, դուք այլևս չեք ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Դուք ծառայում եք ցաղասպանության հանցակից դավաճանին»։

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ երեկ և այսօր մոտ 500 քաղաքացի է բերման ենթարկվել։

«Կեղծ քրեական գործեր են հարուցում, որ կարողանան կասեցնել այս ընթացքը։  Այս սրիկաները, հասկանալով ձեր ուժը, քննարկում են նույնիսկ պարետային ժամ հաստատելու հարցը։

Այստեղից ասում եմ՝ այս հրապարակի անունից՝ ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը։ Դուք այլընտրանք չունեք, պետք է գնաք, և վերջ»,- դիմելով իշխանությանը՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր