00:00:00

Մի՞թե Արարատ Միրզոյանը չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի. Վարդան Օսկանյան

15:06, 22 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Ես հիմա խոսում եմ ոչ որպես նախկին արտաքին գործերի նախարար, այլ պարզապես Հայաստանի քաղաքացի, պատիվ ունեցող քաղաքացի, որ այս վերջին շրջանի բոլոր իրադարձությունների ներքո ուղղակի նվաստացած է զգում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Ադրբեջանի ԱԳՆ-ի ելույթին չեմ ուզում անդրադառնալ, դա իրենց գործն է, ամբողջությամբ կեղծիք է, իսկ ահա Արարատ Միրզոյանի ելույթը կարելի էր համարել ինչ-որ չեզոք միջազգային կազմակերպության ներկայացուցչի զեկույց, որում պարզապես կոչ է արվում անվտանգության խորհրդի անդամներին ինչ-որ քայլեր անել և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները,-  ասաց Օսկանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Արարատ Միրզոյանի ելույթին:

Արարատ Միրզոյանից սպասում էի ոչ թե լսել, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի, այլ պիտի ասեր շատ ավելին. արցախցին վաստակել է այդ իրավունքը։ Մի՞թե չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել, համարձակ խոսել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի։ Պետք էր ասել՝ այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախի ժողովուրդն ապրի ավտորիտար ռեժիմի ներքո։

Չէ՞ր կարող ասել, որ Արցախի ժողովուրդը չի կարող Ադրբեջանի սովորական քաղաքացի լինել, ինչպես Ադրբեջանի ԱԳՆ-ն է պնդում, չէ՞ր կարողանում ասել, որ այս ժողովուրդը, տարածքը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեն եղել, չէիր կարողանում ասել, որ սովետական տարիներին Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որ երեսուն տարի ժողովրդավար համակարգում են ապրել, 5-րդ նախագահ են ընտրել, մինչդեռ Ադրբեջանում իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում. այդտեղ նստածներն այդ լեզուն են հասկանում, խոսեիր այդ մարդկանց հասկանալի լեզվով, խոսեիր ժողովրդավարությունից, արցախցիների իրավունքներից, ինքնորոշման իրավունքից։ Չէ՞իր կարող ասել, որ այդ ժողովուրդը նվազագույնը ինքնավարության իրավունք ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր