00:00:00

Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք

11:35, 22 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել.

 

 «Խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջորդ Անդրանիկ Թևանյանի և տասնյակ ցուցարարների՝ բռնի ուժով բերման ենթարկելու փաստը գնահատում ենք որպես Հայաստանի տապալված ժողովրդավարության վերջնական ապացույց։

 

Երևանի ավագանու ընտրություններում ժողովրդի զգալի մասի քվեն ստացած և զանգվածային բողոքի գործողությունների հիմնական առաջնորդի ընկալում ունեցող Անդրանիկ Թևանյանին ապօրինի զրկելը ակտիվ գործողությունների հնարավորությունից ժողովրդի արդար ցասումը բռնությամբ լռեցնելու ակտ է, որը բորբոքելու է դժգոհությունների ալիքը։

 

Սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում ապօրինի վարչախմբին սպասարկող ոստիկանական ուժերը բերման են ենթարկել առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ միաժամանակ չհիմնավորված ու անհամաչափ բռնություն գործադրելով բողոքի ակցիայի այլ մասնակիցների հանդեպ։

 

Վարչախմբի միակ հենարանը մնացած ռեպրեսիվ մեքենան և դրա բացահայտ վայրագ, անօրինական գործողությունները չեն սահմանափակելու բողոքի համաժողովրդական բողոքի ալիքը։ Կոմիտեի անունից Անդրանիկ Թևանյանի հրապարակած 24/7 գործողությունների պլանը ուժի և ընթացքի մեջ է։ Պայքարը շարունակվում է առանց օրակարգից շեղվելու և նոր թափով»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր