00:00:00

Կառավարության դիմաց լարված վիճակ է․ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

22:32, 21 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Կառավարության դիմաց այժմ լարված վիճակ է, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։ Իրավիճակը մի պահ թեժացավ․ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց, ինչից հետո սկսեցին բերման ենթարկել մարդկանց։

Ոստիկանները վահաններով զինված մի քանի շարքով պատ են կազմել։ Նրանք հորդորում են ցուցարարներին անօրինական գործողություններ չանել, այլապես դիմելու են հատուկ գործողությունների։

Նշենք, որ մեծ թվով ցուցարարներ քաղաքի տարբեր փողոցներ փակելու անհնազանդության ակցիաներ իրականացնելուց հետո վերադարձել են կառավարության շենքի մոտ․ հանրապետության հրապարակը լցված է ոստիկաններով։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ դավաճան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր