00:00:00

Հերքում ենք, Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել. Զառա Ամատունի

22:26, 21 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին։

«Հերքում ենք, բեռնատարներ չեն անցել: Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասաց Ամատունին։

Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել,  որ Լաչինի միջանցքը բացվել է հումանիտար բեռների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր