00:00:00

Իշխանության ներսում Թուրքիայի խաղը խաղացող Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ․ Անդրանիկ Թևանյան

20:30, 21 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թևանյանը փոքր ու միջին ձեռնարկություններին կոչ արեց միանալ անհնազանդության զանգվածային ակցիաներին։

Նա անդրադարձավ նաև իշխանության հետ համագործակցող գործարարներին։

«Հիմա առանձնահատուկ անդրադառնամ իշխանոթյան ներսում Թուրքիայի խաղը խաղացող, հայ-թուրքականի համար խելքները կորցրած, իբր հայ-թուրքական սահմանով ևԱդրբեջանի հետ քիրվայությամբ միլիոններ աշխատելու սպասող   գործարարներին։  Հնչեցնում եմ նրանց անունները և զգուշացնում՝

Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե դուք հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանը նշեց, որ այդ գործարարների կողմից որևէ աշխատակցի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքում պատասխանը չի ուշանա։

Թևանյանը նույնպիսի կոչ ուղղեց իշխանություններին․

«Եթե հանկարծ որոշեք պետական ծառայողներին ճնշել, չթողնել, որ միանան ժողովրդական պայքարին, նույնը ձեզ հետ է տեղի ունենալու»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր