00:00:00

Պուտինը և Փաշինյանը քննարկել են Արցախում ռուս խաղաղապահների հետագա գործունեությունը․ Կրեմլ

22:29, 20 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հնարավոր է եղել հաղթահարել հակամարտության սուր փուլը և ողջունել ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ 

«Բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
 

Կրեմի հաղորդմամբ՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Արցախում ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելը․

«Չնայած բարդ պայմաններին, խաղաղապահները շարունակում են ճշգրիտ կատարել իրենց առաջադրված խնդիրները և համակողմանի օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանն ու փախստականներին, այդ թվում՝ ռազմական բժիշկների ուժերով», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր