Հանրապետության հրապարակում մեկնարկում է մեծ հանրահավաքը:
Հիշեցնենք, որ նախօրեին ինքնաբուխ հանրահավաք էր տեղի ունեցել Հանրապետության հրապարակում, որի ժամանակ բախումներ էին եղել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Ոստիկանները կիրառել էին լուսաձայնային նռնակներ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:
Այսօր առավոտյան «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ մեծ հանրահավաք է սպասվում երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ կոչ արեց դիմել դասադուլի եւ գործադուլի: