Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ և հույս ունի, որ կողմերը կկարողանան հասնել դեէսկալացիայի և խնդրի լուծումը կկարգավորեն խաղաղ ուղղությամբ։ Այս մասին Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ընթացքում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական ծառայությունը։
«Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի հետ» - հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է նաև, որ ԼՂ կոնֆլիկտի մասին կտեղեկացնի Չինաստանի ԱԳ նախարարին։