Երևանում ՌԴ դեսպանատան շենքն ամբողջությամբ արգելափակված է ցուցարարների կողմից, դիվանագիտական առաքելությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու մասին համացանցում տարածված կոչերին։ Դրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է նախ մասամբ, ապա՝ ամբողջությամբ։ Նորմալ գործունեությունը շարունակում է անհնարին լինել:
Մենք կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ։ Մենք նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան դեսպանատան բնականոն գործունեությունը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։