ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի կողմից ռուսական կողմին նախազգուշացնելու մասին տեղեկությունը։
«Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացված ենք եղել»,- այդ առնչությամբ ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն էր հայտարարել, թե Ռուսաստանին նախապես տեղյակ է պահել Արցախում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մասին։