00:00:00

«Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ». Լևոն Արոնյանն արձագանքել է ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովին

12:59, 19 սեպտեմբեր 2023 Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ավագ Լևոն Արոնյանիշը դիմել է ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։

«Բարև, Շահրիար:
 
Ես տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ, սիրում եմ ձեր ընտանիքը և քեզ, չնայած  վերջերս հեռացել եք ինձանից:
 
Դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ քո ստորագրությունն է։ Դու բարի և հասկացող մարդ ես։
 
Ես հիմա չեմ ուզում հրապարակավ պատասխանել իմ հասցեին հնչող մեղադրանքներին, դու ինձ ճանաչում ես և գիտես, որ ես երբեք որևէ մեկին չեմ խաբել՝ ո՛չ իմ անձնական կյանքում, ո՛չ հրապարակավ։
 
Երբ Ալյոխինը 30-ականներին պատվիրեց հոդված գրել արիական շախմատի մասին, նա երկար տարիներ փորձել է ոչնչացնել իր կյանքի այս ամոթալի էջը։ Աստված տա, որ այլեւս ստիպված չլինեք նման նամակներ գրել»,- Facebook-ում գրել է Արոնյանը։
 
Հիշեցնենք՝  Լևոն Արոնյանը երեկ բաց նամակով դիմել էր շախմատային հանրությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից։
 
Արոնյանի նամակին արձագանքել էր ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովը։ Ադրբեջանցին ասել է, թե Հայաստանի համար ամենադժվար պահին Արոնյանը թողել է երկիրը և գնացել Ամերիկա։ 
 
«Այս քայլով դուք ցույց տվեցիք ձեր իսկական վերաբերմունքը այն երկրի նկատմամբ, որը դուք անվանում եք «հայրենիք», և ընտրեցիք ավելի բարեկեցիկ կյանք»,- նշել է Մամեդյարովը։
 
Նա Լևոն Արոնյանին հրավիրել է Ադրբեջան, որ եզրակացություն անի՝ «որտեղ է ճշմարտությունը ու որտեղ սուտը»։
 
Ադրբեջանցի շախմատիստը ասել է, թե Արոնյանի նամակը «պատվիրված «քայլ»» է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր