00:00:00

32-ամյա ծննդկանի մահվան գործը դատարանում է

18:34, 03 մարտ 2018 Իրավական

«Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է: Նույն ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել: Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Շահվերդյանը, որպես ավագ մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս հանգուցյալ Արսեն Բալայանի հետ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարախիղճ վերաբերմունքի հետևանքով չեն իրականացրել Հռիփսիմե Նազլուխանյանի հետծննդաբերական բուժմիջոցառումները, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել է Հ.Նազլուխանյանի մահը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հղին, գտնվելով բժիշկների հսկողության ներքո, 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, կինը նույն բաժանմունքում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակվել էր դատաբժշկական փորձաքննության: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան։ Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս մանկաբարձ-գինեկոլոգների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկվել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ: Դավիթ Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31