Եգիպտոսում գտնվող Դահաբ հանգստավայրում շնաձուկը կծել է ծովում լողացող կնոջը։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Լագունա հյուրանոցի մոտ գտնվող լողափում, որտեղ հանգստանում էին ռուս զբոսաշրջիկները։ Շնաձուկը հարձակվել է լողացող կնոջ վրա։
Ականատեսների վկայությամբ՝ շնաձուկը կծել է հանգստացողին։ Կնոջը ափ են հանել։ Այդ ժամանակ նա անգիտակից վիճակում էր, նրան առաջին օգնություն են ցույց տվել և տեղափոխել բուժհաստատություն:
Միջադեպից հետո լողափում արգելվել է լողալ։ Կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի նավակներ ուսումնասիրում ափամերձ տարածքը։ Մասնագետները փնտրում են կնոջը կծած շնաձկանը։