Հայտնի է, թե ինչ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրասիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ ՌԴ-ում կայացած բանակցություններին հաջորդած պաշտոնական ճաշի ժամանակ:
«Սպիտակ, կարմիր գինի, բադով, թուզով և նեկտարինով աղցան, ծովախեցգետնով պելմեններ, սպիտակ ամուրից ձկնապուր, թառափ՝ կարտոֆիլով և սնկով, տավարի միս՝ տապակած բանջարեղենով: Որպես աղանդեր մատուցվել է չիչխանի շերբեթ, hապալաս` ընկույզով և խտացրած կաթով», - հայտնում է «RIA_Kremlinpool»-ը: