00:00:00

Երկու միջանցքի բացում. Պետդեպը կրկնել է Արցախի վերաբերյալ իր կոչը

12:41, 13 սեպտեմբեր 2023 Աշխարհ

Եվս մեկ անգամ կկրկնենք մեր կոչը՝ երկու միջանցքի բացում ՝ որպես ավելի կարճաժամկետ լուծում, իսկ որպես ավելի երկարաժամկետ հարց՝ երկու երկրները վերջնական համաձայնության գալ. այս մասին ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ինչպես երեկ եմ ասել, պետքարտուղարն անձամբ է ներգրավված՝ վերջին շաբաթվա ընթացքում ունենալով բազմաթիվ հեռախոսազրույցներ... Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի (Ակնա-Խմբ.) ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կկրկնենք մեր կոչը կոնկրետ հարցի կարևորության վերաբերյալ՝ երկու միջանցքի բացում դեպի երկիր՝ որպես ավելի կարճաժամկետ լուծում, իսկ որպես ավելի երկարաժամկետ հարց՝ երկու երկրները վերջնական համաձայնության գալ», - ասել է Միլլերը։

Բացի այդ, Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է պատասխանել լրագրողի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանում իշխանափոխություն անելու հավանականության մասին հարցին:

«Պուտինն այսօր (երեկ-Խմբ.) բազմաթիվ հայտարարություններ է արել (արցախյան-Խմբ.) հակամարտության վերաբերյալ։ Նա Փաշինյանին մեղադրել է այն ամենի համար, ինչ կատարվում է այս պահին տարածաշրջանում: Գուցե նա փորձում է օգտագործել հակամարտությունը՝ տապալելու Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին (վարչապետին-Խմբ.): Ինչպես գիտեք, որոշ տեղեկություններ կան, որ «Վագներ»-ի վարձկաններն ուղարկվել են Հայաստան՝ նման գործունեությամբ զբաղվելու համար։ Դուք որևէ մտահոգություն ունե՞ք այս առնչությամբ», - Պետքարտուղարության խոսնակի ճեպազրույցի ժամանակ հարցրել է լրագրողը:

«Ես չեմ պատրաստվում պատասխանել այդ մեկնաբանությանը», - ասել է Միլլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր