00:00:00

Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան

12:51, 12 սեպտեմբեր 2023 Տեսանյութեր

Աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանն է, որ Արցախի նախագահի ընտրությանը որևէ բացասական արձագանք չի արել, այս մասին լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Սրանից ելնելով, ըստ նրա, կարելի է անել հետևություն` ինչքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, պետք է շեշտել` Արցախն ունի դաշնակիցներ:

«Դա տեսանելի է թե' հրապարակային, թե' ոչ հրապարակային հայտարարություններով», - նշեց Մամիջանյանը:

Նա կոչ է անում սպասել մի քանի ժամ ու հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում ու ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նոր ղեկավարությունը:

«Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, պետք է արձանագրենք, որ Արցախում իրավիճակը օրհասական է, բայց բոլոր նրանք, ովքեր Արցախում ունեն բարեկամներ, հարազատներ, կարող են տեղեկանալ, որ խոսքը կյանքի ու մահվան ժամերի հարց էր, այնպես որ` որոշումներն ու գործընթացները պետք է գնահատել փաթեթային»,- նշեց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր