ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն արդեն պարզ է, որ նա վայելում է բնակչության բացարձակ աջակցությունը, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը դեռ չի հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը։ Եթե ենթադրենք, որ նախագահն իսկապես առաջադրում է իր թեկնածությունը, ապա ակնհայտ է, որ մեր երկրում ներկա փուլում ոչ ոք չի կարող մրցել նախագահի հետ»,- ասել է Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում։
«Նա վայելում է բնակչության բացարձակ աջակցությունը», - նշել է նա: