Մարոկկոյում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2012-ի, 2059-ը վիրավորվել է
Այս պահին փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Հիշեցնենք՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11-ին, 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա:
Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: