00:00:00

ԱՄՆ-ն կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Ակնայով անցնող ճանապարհը

19:47, 10 սեպտեմբեր 2023 Աշխարհ

Վաշինգտոնը կոչ է անում անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և բացել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների համար։ Այս մասին հայտարարել է հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ: Մենք արձանագրում ենք, որ հումանիտար օգնությունները գտնվում են Լաչինի միջանցքի և Ակնայով անցնող ճանապարհի մոտ: Կրկին կոչ ենք անում անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով մարդասիրական օգնության տեղփոխումը: Մենք նաև կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը և խաթարում այս նպատակի իրագործումը: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումը անթուլատրելի է»,-ասվում է Բլինքենի տարածած հայտարարության մեջ։

Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և երաշխավորի անվտանգությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր