Քանի որ մեզ դեռ սպասվում է կալանքի միջնորդության քննարկում, դրա համար չեմ կարող մեծ ինֆորմացիա տրամադրել այս պահին, լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար։
«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,- նշեց փաստաբանը։
Երկրորդով մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար. «Անգամ չգիտեմ, թե ինչ անվանում կարելի է տալ սրան: Բուռն ցանկություն ունեն նրան կալանավորելու»:
Փաստաբանը նշեց, որ հանդիպել է Գալեյանի հետ, նա չի ընդունում մեղադրանքը:
Մանրամասները՝ տեսանյութում։