Տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է։ Այդ մասին Հանրայինի Հարցազրույց հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը․
«Չկա նաև դա ապացուցող փաստ։ Եվ չի կարող լինել որևէ արժանահավատ վերլուծություն այդ կապակցությամբ»,- նշել է նա։
Նա նաև հերքեց այն պնդումը, թե Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությունը գերադասել է ՀԱՊԿ առաքելությունից․
Հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք ընդհատված չեն,- ընդգծել է Ռուբինյանը։