00:00:00

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

23:32, 21 մայիս 2018 Մշակույթ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր  գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը ներկայացրեց իր կտավներից 19-ը, որոնք արտահայտում են տարբեր իրավիճակներ ու էմոցիաներ: Գեղանկարչի ցուցահանդեսը կայացավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու Պարենի համաշխարհային ծրագրի ջանքերով: Այն նվիրված է մայիսի 21-ին նշվող՝ Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան: «Քանի որ սրահը շատ մեծ չէ, ցուցադրել ենք 19 կտավ: Դրանք բոլորն իմ հոգու գույներն են, իմ զգացողություններն են, որոնք տվյալ պահի էմոցիաներ են: Աբստրակտ նկարչությունն այդպիսին է՝ երեւակայություն: Նկարներն ավելի շատ երեխաներ են ինձ համար, քան կտավներ: Եթե իմ կտավները դիտողներին որեւէ դրական էներգիա փոխանցեն, ես ինձ երջանիկ կզգամ»,-ասում է նկարիչը, որը մտադիր է աշխատանքները ցուցադրել նաեւ Հայաստանից դուրս. փոխանցում է style.News.am-ը:   https://www.youtube.com/watch?v=YsTpftA4rxk   Դավիթի անհատական ցուցահանդեսին ներկա էին ինչպես արվեստի սիրահարներ, այնպես էլ մշակույթի գործիչներ, նրանց թվում էին դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն ու դերասանուհի-հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 31-ը:   Ինչ վերաբերում է երիտասարդ նկարչին՝ նա ծնվել է Կապանում՝ արվեստագետի ընտանիքում: 2015թ-ին ավարտել է Գեղարվեստի ազգային ակադեմիան: 2004-2008թթ. մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հնդկաստանում, Լեհաստանում եւ Ղրղզստանում, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր