00:00:00

ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի

19:07, 04 սեպտեմբեր 2023 Մշակույթ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի։ Այսօր ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վանաձոր և մասնակցել պաշտոնական բացման արարողությանը։ ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի ուղեկցությամբ` ռեկտոր Սառա Նալբանդյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանը շրջայց կատարեցին նոր մասնաշենքում։ -Մեզ համար առաջնայինը կրթության որակն է։Ունենք նվիրյալ դասախոսական կազմ, ովքեր անտրտունջ աշխատում են։ Այս բուհը պետք է տանեմ հաջողության,-իր խոսքում նշեց ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը շնորհավորեց մասնաճյուղի դասախոսական և ուսանողական անձնակազմին` մաղթելով ստեղծագործական խիզախումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր