00:00:00

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Մարաբյանին

15:23, 04 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին: Այս մասին հայտնում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։


«Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով, իսկ որոշման հրապարակման օր է սահմանվել սեպտեմբերի 11-ը: Սերգեյ Մարաբյանը իրավաբանական համայնքին հայտնի է իր տրամաբանված ակտերով, ունի արդար դատավորի համբավ, ես ինքս անձամբ նրան միշտ վերաբերվել եմ հարգանքով:


Իմ համար զարմանալի էր, թե ինչու նա վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ներկայիս պաշտոնին, ամեն դեպքում կարող եմ ասել մի բան՝ պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը, որ հակակոռուպցիոն դատարանները դրանք կապիտուլյանտի «ստալինյան տրոյկաներն են»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր