00:00:00

«Քյասիբ հեղափոխականներից» ՝ Նոր Հայաստանի միլիոնատերեր

13:11, 03 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

2018 թվականին գալով իշխանության ՔՊ-ականները փորձում էին իրենց դիրքավորել քյասիբ հեղափոխականների ամպլուայի մեջ, սակայն, հինգ տարի անց տեսնում ենք, որ վերջիններիս խոստումը պարզապես գրվել է սառույցին:

Ասվածի վառ վկայություն է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, նրա եկամուտների սրթնաց աճն ու կյանքի որակի ՝ իսկապես հեղափոխական բարելավումը; 2018-ին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա անշարժ և շարժական գույքը հետևյալն էր՝ անհատական բնակելի տուն , BMW 528 և BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենաներ, 7,418,497.00 դրամ եկամուտ: 2020 թվականին արդեն Թորոսյանը ձեռք է բերել հողամաս  Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, ձեռք բերելով այն Մարտին Դալլաքյանից: 2021-ի հայտարարագիրը էլ ավելի մեծ փոփոխություններ է արձանագրել Արսեն Թորոսյանի կյանքում: Դիցուք՝ նա ձեռք է բերել Bank Austria-յի 20,550.00 դոլարի արժեթղթեր: Թորոսյանի հանձնած և վերադարձրած ավանդները կազմել են 32,000.00 դոլար:Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,855,304.78 դրամ10,089.71 ԱՄՆ դոլար, 10,462.71 եվրո: 2021-ին Արսեն Թորոսյանի եկամուտները կազմել են 28,419,549.00 դրամ և 20,737.10 եվրո;

Բացի այդ 2021-ին Արսեն Թորոսյանը ձեռք է բերել հողամասեր Արագածոտնի մարզի Փարպի համայնքում և Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում: Թորոսյանը 17,750,000.00 դոլարով քաղաքացի Վիգեն Քեսոյանից ձեռք է բերել ևս մեկ BMW մակնիշի ավտմեքենա:
Ոչ պակաս ուշագրավ են նաև Արսեն Թորոսյանի 2021-ի ընթացքում կատարած ծախսերը: Վերջինս միայն հանգստի նպատակով կատարած ճանապարհորդությունների վրա ծախսել է 341,581.00 ռուսական ռուբլի, և 1,094.48 եվրո:

Այս ամենով հանդերձ Արսեն Թորոսյանի անունը հայտնվեց նաև չարաշահումների հետ կապված սկանդալի կիզակետում: Բանն այն է, որ հաշվեքննիչ պալատի մասնագետները եզրակացրել են, որ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային ու արդյունավետ չեն ծախսվել: Զեկույցում 26 միլիարդ դրամի ոչ արդյունավետ ծախսերի մասին է խոսվում, իսկ Քովիդի ընթացքում ինչպես գիտենք նախարարի պաշտոնը զբաղեցնում էր հենց Արսեն Թորոսյանը: Մինչ վերջինիս հրաժարականն էլ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ բուժկենտրոնների ֆինանսավորման բաշխման հարցում Արսեն Թորոսյանը ատկատներ էր ստացել մի շարք հիվանդանոցներից և քանի որ փաստերը դրվել էին անձամբ Նիկոլ Փաշինյանի սեղանին՝  Թորոսյանը ժամանակ էր խնդրել Փաշինյանից՝ նախարարության բյուջեի հաստատումից հետո հեռանալու համար: Ինչպես և արեց:

Ի դեպ, բարելավվել է նաև Արսեն Թորոսյանի ընտանիքի անդամների կյանքը:Մամուլում հրապարակումներ էին հայտնվել առ այն, որ Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Ինչպես տեսնում ենք՝ ի տարբերություն հպարտ քաղաքացիների, ովքեր մի կերպ են ծայրը ծայրին հասցնում՝ հեղափոխականների մոտ իսկապես իրավիճակ է փոխվել, այն էլ՝ շեշտակի…
 
Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր