Ազատության հրապարակում Արցախի անկախոթյան օրվան նվիրված ընդիմության հանրահավաքն ավարտվեց Շուշան Պետրոսյանի «Արցախ» երգի կատարումով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը չի ուշանալու, նշեց, որ իշխանափոխության հասնելու շուրջ ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկումներ են ընթանում:
«Սա մեկ հոգու, մեկ անձի որոշելիք չէ, սա արժանապատվության, մինչեւ վերջ գնալու պայքար է, մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Չհիասթափվե΄լ, չհուսահսատվե΄լ, չլռե΄լ եւ գնալ մինչեւ վերջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ «SOS Արցախ» կարգախոսով հանրահավաքին ներկա էին ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: