Մեր նպատակն է, որպեսզի Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ինքնիշխան։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելու առաջին ճանապարհը «հակապետական, կապիտուլյանտ ու նիկոլիստական ռեժիմի հեռացումն է»։
«Այո՛, կա հնարավորություն, կա հույս։ Հույսը կա այնքան, ինչքան մենք հավատում ենք հայրենիքի հավիտենականությանը։ Չի կարող հույսը մեռնել։ Եթե հույսը մեռնում է, ապա նշանակում է, որ Աստված չկա։ Իսկ Աստված կա։ Էսքան մարդիկ ու էլի հարյուրհազարավոր մարդիկ հավատում են, որ Ացրախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Հայաստանը չի դառնալու պանթուրքիստական վիլայեթ»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, որ ժողովուրդը դեմ է ներկա ընդդիմությանը, ուստի կողմ է իրեն ու իր որոշումներին՝ Շարմազանովն ասաց, որ այդ հայտարարությունը մի գուցե տեղին է այն առումով, որ նա (Փաշինյանը- խմբ.) դեռևս շարունակում է զբաղեցնել ղեկավարի աթոռը։
«Նիկոլ Փաշինյանին էլ ես եմ ասում. Ինքը չի լինելու վարչապետ ու Հայաստանը հաղթելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են։ Ինքը հեռացվելու է»,- հայտարարեց նա։